▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունում քննարկվում է «Սասնա ծռերին» ինչ-որ ձեւով ազատ արձակելու հարցը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունում քննարկվում է «Սասնա ծռերին» ինչ-որ ձեւով ազատ արձակելու հարցը: Ճանապարհներից մեկն Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվող համաներումը կարող է լինել:

Ասում են նաեւ, որ հասարակական տրամադրությունները մեղմելու եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դրական ֆոն ապահովելու համար մեծ է հավանականությունը, որ իշխանությունները կգնան այս քայլին:
Կտարածվի՞ համաներումը «Սասնա ծռերի» ձերբակալված բոլոր անդամների վրա, առայժմ հայտնի չէ, սակայն նրանցից մի քանիսի առնչությամբ, ասում են, արդեն կա հստակ որոշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more