▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները փորձում են «սեպեր» խրել Հայ Առաքելական եկեղեցում

Լուրեր․сom-ը գրում է․ «Հայտնի է, որ վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցու և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերությունները սրված են:

Դեռևս 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո սկսվեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումներ. Գարեգին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չէին տալիս ելումուտ անել Մայր Աթոռ, տարածում էին տարբեր տեսակի բացասական խոսակցություններ, վարկաբեկում հայ հոգևորականնությանն ու Հայ Առաքելական եկեղեցու անունը:

Ավելի ուշ անջրպետն էլ ավելի խորացավ և Հայաստանի իշխանավորները դադարեցին մասնակից լինել Սուրբ Ծննդյան պատարագներին, սկսեցին ապրիլի 24-ի առավոտյան առանձին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հակառակ տասնամյակներով ձևավորված ավանդույթին առ այն, որ Հայ Առաքելական եկեղեցու և իշխանության ներկայացուցիչները միասին են ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջ:

2023 թվականի դեկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ամանորյա գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը եթեր չի հեռարձակվի գիշերը 12-ին և փոխարենը այն եթերում կլինի երեկոյան լուրերի թողարկումից անմիջապես հետո: Թե ինչու՞ էին «Հայրենի իշխանությունները» պատվիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը տարանջատել երկրի առաջին դեմքի ելույթից, ավելի քան պարզ է: ՀՀ ներկայից իշխանությունը այդպես էլ գերադասեց հայկականն ու ազգայինը, չհամակերպվեց ազատության և անկախության հետ և այդպես էլ շարունակում է այսօր:

Կաթողիկոսի և հոգևորականության շուրջ ասեկոսեները չեն դադարում հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո: Շատերն առաջին անգամ էին լսում հոգևորականների, նրանց կյանքի ու կենցաղի, հոգևորականին դիմելու ձևերի մասին, նույնիսկ չէին տարբերակում կուսակրոն հոգևորականին քահանայից և չէին պատկերացնում, թե ինչպես է գործում հոգևոր այս մեծագույն կառույցը:

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակ անց իշխանական լրատվամիջոցները, հերթական անգամ, սկսեցին շահարկել հոգևորականության հետ առնչվող տեղեկատվությունը՝ Հայ Առաքելական եկեղեցում իբրև գոյություն ունեցող «սեպերը» վերհանելու նպատակով:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, լրանում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 73 ամյակը և իշխանական լրատվամիջոցներըն սկսեցին գրել, իբրև Բագրատ սրբազանը տեղափոխվել է հիվանդանոց՝ խուսափելով շնորհավորել կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, քանի որ, հակառակ «Սրբազան պայքարին» Վեհափառի աջակցությանը, Տավուշի թեմի առաջնորդի և Կաթողիկոսի միջև հարաբերությունները լարված են:

«Ամբիցիոզ Բագրատ Գալստանյանը աչք ունի նաև կաթողիկոսի աթոռի վրա և դրա մասին քաջ հայտնի է Գարեգին Բ-ին», – գրված էր լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ ԱրմԼուր.am-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկուշաբթի օրն այցի է գնացել «Իզմիրլյան» ԲԿ՝ տեսակցելու Բագրատ սրբազանին, իսկ արդեն օգոստոսի 21-ին Բագրատ սրբազանն ինքն է զանգահարել Կաթողիկոսին և շնորհավորել տարեդարձի առթիվ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Սրբազանը:

Իշխանականներն իրենց հերթին չեն էլ «հիշել», որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն էր: Վեհափառի տարեդարձը, ցավոք, արժեքավոր է միայն եկեղեցական կառույցների, հասարակության ընդդիմադիր հատվածի եւ ընդդիմադիր գործիչների համար: Անգամ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց՝ գոնե «ձևական» մասը պահելու համար»:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more