▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը հրահրո՞ւմ է ընդդիմությանը

Եթե ես հավատայի դավադրությունների տեսությանը, կմտածեի, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու համար:

Վերցնենք նույն «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն, որոնք ըմբոստացրել են առևտրականներն, ովքեր, կամա թե ակամա, դառնալու են այդ հանրահավաքի մասնակիցները:

Իսկ գուցե դավադրության տեսությո՞ւն չէ, այլ՝ հանգամանքների որոշակի դասավորություն:

Ասենք, հնարավոր է, որ իշխանության տարբեր կենտրոնների միջև կան հակասություններ, ու այդ կենտրոններից մեկը շահագրգիռ է, որ վիճակը սրվի:

Կամ գուցե իշխանությունը մոնոլիտ է և ուզում է «հաշվել ընդդիմության ատամները» պարզել, թե մինչև ու կգնա Եռյակը, եթե նրա համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Բռնցքամարտում մի այդպիսի հասկացություն կա. «բացում» ես մրցակցին՝ նրան վճռական հարված հասնելու համար:

Սակայն հնարավոր է նաև գործ ունենք իշխանության հերթական փնթիության հետ. մեզանում «վերևները» սովոր են ինչ-որ բան անել, երբ տեսնում են, որ այլևս «ներքևները» անվերահսկելի են դառնում...

Սուրեն Սուրենյանց

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more