|
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն են: Համեստ պաշտոնյային, ով իր չափը գիտի, հարգում է դիմացինին, չի գերագնահատում իր գիտելիքները, գիտակցում է իր սխալները, զղջում է դրանց համար, կարելի է ներել ու հասկանալ, բայց երբ մարդը սխալ սխալի հետևից է թույլ տալիս, ավերածություններ անում և հետն էլ իրեն անսխալական ու անթերի համարում, զզվանքից բացի այլ զգացում չի առաջացնում: Իշխանական զույգը տևական ժամանակ է կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները, խելք-խրատ է տալիս հանրությանը, փորձում է արժեհամակարգ թելադրել, պիտակներ կպցնել տարբեր` իրենցից գրագետ ու խելացի մարդկանց: Օրինակ, նրանց թվում է, թե իրենց հանդեպ նեգատիվ վերաբերմունքը պայմանավորված է «հորինվածքների ու լեգենդների» տարածմամբ և «բարեկամական խորհուրդներ» են տալիս` «ռեբրենդինգի» գնալ, «հաղթահարել տգիտությունը»: Իրենց գրագիտությունը չի բավարարում հասկանալու համար, որ ոչ մի լեգենդ չի կարող անել ավելին, քան իրենք են արել իրենց գործողություններով: Չեն գիտակցել, որ մարդիկ իրենց մասին դատում են ոչ թե ուրիշներից, այլ` հենց իրենցից լսածով: Չեն գիտակցել, որ անգամ այդ լսածն այնքան դեր չի խաղացել, որքան` տեսածն ու ապրածը: Մեր երկրին բերած բոլոր ավերածությունների 10 տոկոսն անգամ բավարար կլիներ, որ ցանկացած նորմալ երկրում տվյալ իշխանությանն առնվազն տուն ճանապարհեին: Եւ նույնիսկ տասը լեզվի իմացությունը չի օգնի հաղթահարել այն տգիտությունը, որով այսօր կառավարվում է մեր երկիրը: Առհասարակ` բառերն ու հասկացությունները մեզանում արժեզրկվել են: Սրանք մերժում են իրենց ուղղված ցանկացած քննադատություն, իրենց քննադատողներին տգետ անվանում: Ինչքա՜ն պետք է մարդն իրականության ու չափի զգացումը կորցրած լինի, որ ՀՀ առաջին նախագահի զինակից Լեւոն Զուրաբյանին տգետ անվանի: Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի, իսկ մի քանի օր անց շնորհավորի Նիկոլ Ծատուրյանի 80-ամյակը, միայն նրա համար, որ վերջինս իր «էլեկտորատն» է: Ինչքա՜ն պետք է մարդը չհարգի իր ժողովրդի պատմությունը, որ ժխտի Արևմտյան Հայաստան տերմինը և Արմավիրը Արեւմտյան Հայաստան հռչակի: Ինչքա՜ն պետք է ատի Արցախը, որ հայտարարի, թե Ղարաբաղն էն գլխից հանձնված էր ու Ալիևի հրահանգով մասնակցի Մինսկի խմբի ֆորմատի ոչնչացմանը: Ինչքա՜ն պետք է պետական բյուջեն համարի իր անձնական օգտագործման «գրպան», որ կրճատի Պատմության ինստիտուտի ֆինանսավորումը, որովհետև իրեն հայոց պատմություն պետք չէ, իսկ ինստիտուտի տնօրենն էլ երբեմն քննադատել է իրեն: Ինչքա՜ն պետք է ոչ ադեկվատ լինի, որ միանձնյա մի ողջ ժողովրդի ճակատագիր որոշի և չվախենա պատմության դատաստանից»։ |
«Իշխանական զույգը կորցրել է չափի ու տակտի բոլոր սահմանները»․ Արմինե Օհանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


