|
«Հրապարակ»-ը գրում է. «Տևական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է և, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ:
Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, և առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից, իսկ մանդատը վայր չի դնի
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more



