▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկի մեր իշխանություններից երբեք այսքան լավատեսական կանխատեսում չէինք լսել, ինչ այս ադրբեջանցուց». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկի մեր իշխանություններից երբեք այսքան լավատեսական կանխատեսում չէինք լսել...
«Եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը...
Աստված ձենը լսի...»։

***

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության. «Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղ բանակցությունները և պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է նա:

Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնել էր, որ երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, իսկ ավելի վաղ՝ հունիսին հանձնարարել մինչև 2026-ի ավարտը նոր Սահմանադրության նախագիծ մշակել:
Ամիրբեկովի խոսքով՝ Փաշինյանն այս հարցը քննարկել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։
«Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է և որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, դա ևս տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի... Եթե Հայաստանը ցանկանում է մշակել նոր Սահմանադրություն, դա իր ներքին գործն է և իրավունքը, խոսքը՝ նախաբանը փոխելու մասին է: Դա չի պահանջում տարիների քննարկում»,- շարունակել է ադրբեջանցի պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more