▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»․ Ռոբերտ Քոչարյան

«Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր։ Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»,-լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդին, ով ասել էր, թե նախկին նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին։
Իսկ հարցին, թե Սրբազան շարժմանը ֆինանսական աջակցություն եղե՞լ է, պատասխանեց․ «Ո՛չ, չի եղել։ Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և խմբակցության հայտարարությունը։ Դրանից բացի որևէ աջակցություն չի եղել։ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի դիմել»։

***

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ քանի որ փաստաբանները այլ գործերով նիստեր ունեին։

Նիստի ավարտին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով․ «Այս գործը որևէ կապ չունի արդարադատության հետ։ Երեք տարի պահել են Վճռաբեկ դարանում, Սահմանադրական դատարանի կազմը փոխելու օպերացիան ավարտելուց հետո կայացրել են շատ տարօինակ որոշում, հետ են ուղարկվել Վճռաբեկ։ Օպերացիա, որ տևեց 3 տարի։ Սահմանադարականում քվեարկել են մարդիկ, ովքեր քվեարկելու իրավունք չեն ունեցել, Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցի այդ հարցի քննարկմանը, պատճառաբանությամբ, որ իմ փաստաբանի հետ ունի քավոր-սանիկական հարաբերություններ։ Ամեն ինչ բաց է լինելու, այսօր չկա մեղադրանք, չկա հոդված, իմ տպավորությամբ այս գործը այս վիճակում գցել են առաջին դատարանի գրպանը։ Այս վիճակի օրինական լուծում ուղղակի չկա»,-ասաց Քոչարյանը՝ պատասխանելով նաև «չկա՞ մտավախություն, որ կկալանավորվեք» հարցին․ «Ես նման բաներից չեմ վախենում»,-ասաց նա։

***

«Այս դատական նիստը, եթե շարունակվի, դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն փաստաբանները»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին՝ հիմա՞ էլ Ձեր ժամանակների պես զանգովի արդարադատություն կա, Քոչարյանը պատասխանեց․ «Չեք նկատո՞ւմ։ Հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞, թե՝ ոչ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար՝ չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ որևէ պետական մարմին, ավելին` շարունակվում է այս աճպարարությունը` գործը հետ են բերում դատարան։ Այն, ինչ կատարվում է իրավաբանական խուլիգանություն է»,-ասաց Քոչարյանը։
Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված հնչող տեսակետներին անդրադառնալով՝ նա ասաց․ «Ո՞վ է իրենց ձեռքից բռնել, թող ամբողջությամբ քննեն։ Բաներ են ասում աբսուրդի ժանրից, որոնց նույնիսկ արձագանքելն ամոթ է»,-ասաց Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more