Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի բազմամարդությունն այնքան անսպասելի էր, որքան փետրվարի 18-ին նրա ստացած ձայների քանակը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Ազատության հրապարակում էին ամենատարբեր խավերի, քաղաքական ամենատարբեր նախասիրությունների տեր քաղաքացիներ, որոնց զգալի մասը գուցե անգամ չի համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես, ինչպես, ի դեպ, հանրահավաքի հարթակ բարձրացած ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած գործիչների մի մասը: Երեկվա հանրահավաքը փետրվարի 18-ի ընտրությունների շարունակությունն էր, մարդիկ Ազատության հրապարակում էին ոչ թե` հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ` ընդդեմ իշխանության: Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ այսօր գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ այսօր սպասում է Սերժ Սարգսյանին, սպասում է, որպեսզի վերջինս գա, հանձնի իշխանությունը ու շնորհավորի իրեն, կամ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում` շնորհավորի ժողովրդին` տարած հաղթանակի կապակցությամբ: Այս պահանջն, իհարկե, անիրատեսական է, որն առայժմ անհասկանալի է դարձնում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի շարունակության տրամաբանությունը: Որեւէ մեկը չգիտի, կամ նրանք, ովքեր գիտեն` չեն ասում, թե ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ... Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ պատասխանատվություն է կրում ոչ միայն ու, գուցե, ոչ այնքան իր պայքարը շարունակելու հարցում, այլ դրա տապալման դեպքում` ապատիայից կարծես արթնացող հասարակության կանխատեսելի հուսալքության համար»,- գրում է «168 ժամը»:
Իսկ ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


