▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Դանիելյանը խոսել է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին և ոչ միայն

«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել էր դերասանուհի Իրինա Դանիելյանը։

Օրիգինալ սիրո խաստովանություն դերասանուհու խոսքով իր կյանքում չի եղել.  «Պարզապես իրար կողք էինք, հասկացանք` իրար լավ էինք զգում»։ 

Սիրո մասին Իրինա Դանիելյանն այսպես խոսեց. «Առանց սիրո կյանքը շատ տխուր կլիներ։ Վառ գույներով չէր լինի։ Կյանքը չէր լինի, միգուցե և լիներ, բայց շատ անհետաքրքիր»։

Թեև տարիներ հետո ամուսնալուծվեցին, բայց ամուր կապը Իրինայի ու որդու`  Հրանտ Թոխատյանի և նրա ընտանիքի հետ պահպանվում է։

Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի վերաբերյալ Իրինան նշեց. «Ինքն այսօր, կարելի է ասել, ամբողջովին լավացել է։ Փառք Աստծո, լավ է»։

Հաղորդավարի հարցին, թե ինչպիսին է իր և Հրանտի որդին ՝Հայկը, Իրինան պատասխանեց. «Ենթադրում եմ` երկուսիցս էլ ինչ որ բաներ վերցրել է։ Շատ պատասխանատու է, սիրառատ, ջիգյարով, բարի, մտածող ու հոգ տանող»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more