▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրավունք ունենք չէ՞, հարցնենք՝ ի՞նչ ես պարզել, պարո՛ն Քոչարյան». անհետ կորածի հարազատ

Դիտեք նաև տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում․ Գցելու եմ Դոգի ջեբը Անդո', լսա՞ր․․․

Անհետ կորած զինվորների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը նշեց, որ շուտվանից են հանդիպում ցանկացել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց նա չի հանդիպել: «Ինքը ասել է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ավարտել է իր գործը: Մենք էլ այդ հարցի շուրջ առաջին պահանջատերն ենք, տուժողների իրավահաջորդն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞ գանք, հարցնենք, տեսնենք ինչ ես պարզել պարոն Քոչարյան: Մեզ պետք է պատասխան տա: Շատ մարդ կար, ար այդ քննիչ հանձնաժողովում պետք է գար հարցաքննվեր, բա խի՞ չեն եկել: Այսօր Անդրանիկ Քոչարյանի օգնականը ասել է, որ 4 հոգի կարող են բարձրանալ: Մենք էլ ասել ենք, որ մենք շատ ենք, բոլորով պիտի գանք: Բայց ասել են չեն կարող բոլորին ընդունել: Թող ինքը իջնի մեզ հետ խոսի: Մենք եկել են մեր հարցերը տանք ու մեր պատասխանները լսենք: Փակել ենք փողոցը, որ ականջալուր անեն այդ անձնավորությանը, որ ընդունի մեզ»,- ասաց Արսեն Ղուկասյանը:

Դիտեք նաև՝

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշեց, որ իրենց հարցի միակ հասցեատերը Անդրանիկ քոչարյանն է: «Քննիչ հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ քոչարյանը, ով պարտավոր է հաշվետու լինել առաջնահերթ ծնողներին, այս պահին ինքը թքած ունի ծնողների, ծնողների հարցերի վրա: Իր վերաբերմունքը այս պահին այդ է ցույց տալիս: Մեր երկրի բարձրագույն իշխանության վերաբերմունքը սա է՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության: Իրենք բոլոր արժեքները ոչնչացրեցին մեր մեջ: Ապազգային իշխանություններ են»,-ասաց անհետ կորածի հարազատը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպել ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ քոչարյանի հետ:

ԱԺ շենքից լրագրողներին տեղեկացրել են, որ Քոչարյանը գնացել է ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման: Անհետ կորածների հարազատները պնդում են, որ երբ նրանք եկել են, Քոչարյանը եղել է շենքում:

***

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել հանդիպումը շարունակել ԱԺ շենքի ներսում։ Անհետ կորածների հարազատները մտել են խորհրդարան: 

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է։

Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more