▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավապաշտպանն առաջարկում է «Ոչ» ասել «դիկտատոր» Պուտինի այցին Հայաստան

ՈՉ ԵՆՔ ԱՍՈՒՄ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Չէ, հաստատ որոշ մարդիկ իրապես կրակի հետ են խաղում, և բացարձակապես համարժեք չեն ընկալում իրավիճակի ողջ լրջությունը, կամ էլ թքած ունեն բոլորիս վրա․․․

Պուտինի այցը չպետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետություն

Ոչ ենք ասում նման դիկտատորի այցին Հայաստանի Հանրապետություն,

Սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանի խայտառակ հայտարարությունից հետո, գալիս է որպեսզի Սերժ Սարգսյանի խայտառակ կապիտուլացիան ամրագրի նաև Հայաստանու՞մ:  Ուրեմն պետք է հասկացնել, որ Սերժ Սարգսյանն է կապիտուլացվել, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը․․

Եթե այս պարզ ձևակերպումը չի հասկացել, ուրեմն պետք է հասկացնել․․․

Սերժ Սարգսյանը պետք է չեղյալ հայտարարի Պուտինի այցը Հայաստանի Հանրապետություն, կամ անհապաղ հեռանա․․․

 

Արթուր Սաքունց

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more