▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր շեֆից ուրիշ ի՞նչ պետք է սովորեր․ փաստաբանը՝ Ավինյանի հայտարարության մասին

Սրանք բոլորն են Նիկոլ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ իր համար 20 հազար դոլլարով Լոս Անջելեսի թռիչքի տոմս գնելը իսկապես տեղին քննադատաված թեմաներից է, ուստի պատրաստվում է գումարը վերադարձնելու հետ միաժամանակ պատժել այն պատասխանատուներին, ովքեր ուշացումով և թանկ են գնել այդ տոմսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով Ավինյանի հայտարարությանը՝ թե ինքն էլ ապշած ԱՄՆ իր թռիչքի տոմսի գներով։

«Մարդն ինքը թռել է, որևէ խնդիր չի տեսել, հարց չի տվել, թե ինչու՞ աշխատակիցները ինքնաթիռի հետնամասում նստեցին, իսկ ինքը առաջին կարգում (նույնիսկ ժամանակին գնելու դեպքում մի քանի անգամ թանկ կարգում), վերադարձել է և միայն ԶԼՄ-ների կողմից փաստը բացահայտելուց հետո հիշել է, որ երկրի այս իրավիճակում իսկապես անբարոյական դրսևորում է տեղի ունեցել։ Այս մարդիկ տղամարդկային մի պարզ հատկանիշ չունեն՝ սեփական սխալը զգալ և պատասխանատվությունն ընդունել՝ այլոց վրա բարդելու փոխարեն, իր շեֆից ուրիշ ի՞նչ պետք է սովորեր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more