▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր ժողովրդին է ահաբեկում․ Զախարովան՝ Փաշինյանի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հավանականության մասին հայտարարությանը։
«Ես արդեն մեկնաբանել եմ այդ հաղորդագրությունը։ Կարող եմ միայն հավելել, որ սեփական հասարակությանը վախեցնելը Հայաստանի համար ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։ Անհրաժեշտ է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական մթնոլորտում, դրա համար մեխանիզմներ կան, կա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով։ Պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցրել է Երևանը, որևէ կապ չունի և չի կարելի ասոցացնել մեր երկրի հետ։ Հայաստանի ղեկավարությունն այդ առումով մեր հետ շփումներ չի ունեցել, դա բացառապես Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն է, որը խորհրդակցություններ է անցկացրել Արևմուտքի, մասնավորապես, Եվրոմիության, ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան։

Թարմացված․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է երեկ տարածված տեղեկատվությունը, որտեղ ասվում է, որ Հայաստանում մարտի 30-ից կդադարեցվի «Միր» քարտերի սպասարկումը։
«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Այդ հարցով զբաղվում են մեր համապատասխան գերատեսչություններն ու կառավարությունը»,- ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more