▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությունները բանակում սադրիչ պատճառներ են ունենում

Ստիպված եմ անդրադառնալ այս ծանր թեմային: Ինքնասպանությունը բանակում բավականին բարդ խնդիր է: Իրականում ԶԼՄ-ները խնդիրը ներկայացնում են սահմանափակ՝ բանակը ներկայացնելով որպես վատ, ոչ մարդկային միջավայր, որը հասցնում է ինքնասպանության՝ առանց խորանալու երևույթի մեջ: Ասեմ, որ բոլոր մեղքերի մեջ ինքնասպանությունը բառիս իսկական իմաստով մահացու մեղք է: Եթե մարդը որևէ այլ մեղք է գործում, մտածված կամ ոչ մտածված, ապա դեռ ժամանակ ունի քավելու մեղքերը ու դարձի գալու, անգամ եթե սպանություն է արել: Բայց ինքնասպանությունը մեղք է, որը ժամանակ չի թողնում մեղքերի թողության համար: Նապոլեոն առաջինն ինքը բարդ անձնավորություն էր: Նա մեկ անգամ չէ, որ կանգնած է եղել ինքնասպանության շեմին ու ապրել այդ դաժան փորձությունը: Նրան են պատկանում հետևյալ խոսքերը …՛՛Զրկել իրեն կյանքից սիրո համար, խելագարություն է, ունեցվածքի կորստի համար՝ ցածր քայլ, իսկ պատվի ու վիրավորանքի համար՝ թուլություն: Զինվորը, որ ինքնակամ զրկում է իրեն կյանքից ոչ մի բանով ավելի չէ այն դասալիքից, որը ինքնակամ լքում է պատերազմի դաշտը մարտից առաջ ՛՛: Իսկ օրինակ Պետրոս Առաջինի կողմից ստորագրված հրամանի համաձայն ինքնասպանություն գործած զինվորի դին դահիճը փաթաթում էր ու թաղում ոչ պատվաբեր մի վայրում, նախապես դին քարշ տալով բոլոր փողոցներով: Մի քանի հետազոտողներ առանձնացնում են երկու պատճառ, որոնք Զինված ուժերում ծառայողներին հասցնում են ինքնասպանության: Դրանք երկուսն են՝ բանակային պայմաններին հարմարվողականության դժվարությունները և բարդ բարոյահոգեբանական միջավայրը որոշ բանակային կոլեկտիվներում: Այս երկու պատճառներն էլ իրական են ու կարող են մարդուն դրդել ինքնասպանության մտքի: Հետաքրքիր մի փաստարկ, 20-րդ դարի հոգեբանության հայտնի պրոֆեսորներից Սիկորսկին իր հետազոտություններում ապացուցեց, որ ինքնասպանության հիմքում մարդկային կոպիտ էգոիզմն է: Ինքնասպանությունը գործում է միայն սեփական եսի ենթագիտակցության մեջ, նա մտածում է միայն իր մասին, իր ապրումների ու անհաջողությունների մասին: Փորձեմ բացատրել: Այսպիսով առաջին պատճառը ոչ թե дедовщина-Ն է, այլ նորակոչիկի կոպիտ էգոիզմը: Դժվարությունները, բարդ բարոյահոգեբանական վիճակը, զինվորական հստակ կանոնակարգը, ծանրաբեռնվածությունը և այլն, այս ամենը միայն շատ ուժեղ և գործող սադրիչ պատճառներ են: Եթե մարդը հոգեպես միտված չէ կոպիտ էգոիզմի, ապա կյանքի բոլոր դժվարություններին նա կդիմակայի՝ պայթյուն չի լինի և մարդը կմնա ողջ և անվնաս: ՈՒրեմն խիստ կարևոր է բանակում ինքնասպանությունների ֆենոմենի բացահայտման համար շեշտը դնել ոչ միայն նախնական, այլ սադրիչ պատճառների վրա: Սա արդեն լուրջ խնդիր է, կարծես նման մեդալի երկու կողմերին. Երկուսն էլ հավասարաչափ կարևոր են ու արժեք ունեն: Երբ յուրաքանչյուր մարդ հասկանա կյանքի իսկական արժեքը, Աստվածային կյանքի նպատակը, ապա երբեք չի գործի նման մեղք: Միգուցե շա՞տ ենք հեռվացել ճշմարիտ ուղուց….

Աղասի Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more