▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանություն՝ Երևանում. Հաղթանակ կամրջից տղամարդն իրեն ցած է նետել

Այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more