▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը

«Առավոտ»-ը գրում է. «Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ հանդիպեցնք ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը մասնակցում էր մկրտության արարողության:

Կարեն Կարապետյանին երկու հարց ուղղեցինք՝ ի՞նչ մեկնաբանություն կանի համառորեն քննարկվող այն թեմայի վերաբերյալ, որ ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել իշխանությունը, եւ ինչո՞ւ ի տարբերություն այլ «նախկինների»՝ իր վրա որեւէ քրեական գործ չկա հարուցված:

«Ես հիմա ուրիշ միջոցառման եմ եւ ցանկություն չունեմ հարցազրույց տալու»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նորից պնդեցինք մեր հարցերը: «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել»,-ասաց նա՝ շտապելով եկեղեցու կողքին կանգնեցրած իր ավտոմեքենան»:

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան
 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more