▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախն ադրբեջանական է, չի կարող ջնջել Շուշիում տարած հաղթանակը»

Իշխանությունը այն ներկայացնում է աշխարհաքաղաքական բախումների համատեքստում. Տիգրան Աբրահամյանը` «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարությունը չընդունելու  մասին

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այդ հայտարարության տեքստում շատ հստակ ասված էր` կա պատմական իրողություն` դա հաղթանակի 80–ամյակն էր, տեքստում նաև արձանագրվել  անցյալի և ներկայի որոշակի կապը։ 

Անդրադառնալով Շուշիի ազատագրումը հայտարարության մեջ մտցնելուն` «Պատիվ ունեմ»–ի պատգամավորն ասաց, որ, ի վերջո, Հայրենականում հաղթանակ տարած մեր պապերի զավակներն էին կռվում Շուշիում, նաև հաղթանակի օրվա հետ համընկնում կար. «Ինչքան էլ այս իշխանությունը հայտարարի, որ Արցախն ադրբեջանական է, չի կարող ջնջել Շուշիում տարած հաղթանակը»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more