▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսին կարող էր լինել «ԻՊ»-ի ներկայացուցչի կատարումը «Եվրատեսիլ»-ում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մայիսի 14-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի փառատոնի եզրափակիչ փուլի հետ կապված՝ իսրայելական «2-րդ ալիք» հեռուստաընկերության երգիծական հաղորդաշարներից մեկի ընթացքում ցուցադրվել է մի տեսահոլովակ, թե ինչպիսին կարող էր լինել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի կատարումը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, եթե վերջինին մասնակցության հնարավորություն ընձեռնվեր:

Ենթադրյալ խումբը կրում է ABBU անվանումը՝ 1974 թ. նույն մրցույթը հաղթած շվեդական ABBA խմբի իսլամական միքս-տարբերակով: Իսկ «Բումզի բում, Բումզի բամ» անվանումը կրող ուրախ մոտիվներով երգի ներքո կատարողները պատմում են ոչ այնքան ուրախ երևույթների՝ ԻՊ-ի իրականացրած և իրականացնելիք ահաբեկչական գործողություների մասին՝ շեշտելով ինչպես վերջերս Եվրոպայում տեղի ունեցած բռնարարքների, այնպես էլ՝ նոր հարձակումների հնարավորությունը՝ «Այս գիշեր, մենք բոլորս միասին ենք, և պետք է պայթյուն հնչի, որտե՞ղ է օդանավակայանն, այստեղ, որտե՞ղ եք դուք թռչում, դեպի ոչ մի տե՞ղ»...

Եվրոպայի պոտենցյալ լավագույն հիթը...

Արմեն Պետրոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more