▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կարելի է ունենալ ուղեղի բարձր աշխատունակություն և վատ ապրել

 

Հոգեբաններից շատերը պնդում են, որ աղքատ երկրներում, այդ երկրի քաղաքացիներն ունեն ուղեղի ավելի բարձր աշխատունակություն, քան զարգացած երկրներում: Հոգեբանների այս եզրակացությունը, որը հայտնի էր դեռ խորհրդային տարիներիներին սկզբից ինձ մոտ ծիծաղ էր առաջացնում, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ունենալ ուղեղի բարձր աշխատունակություն և վատ ապրել: Իսկ եթե դու զբաղված ես ֆիզիկական աշխատանքով, ապա քո ուղեղի աշխատունակության մասին կարելի է խոսել կիսով չափ: Սակայն, խորհրդային տարիներն անցան և ես կամաց-կամաց համոզվեցի, այդ գիպոթեզի ճիշտ լինելու մեջ…:


Դուք փորձե՞լ եք առավոտ շուտ գնալ «ֆայլա բազար»: Դուք այնտեղ Ձեր համար մեծ բացահայտումներ կանեք, քանզի կտեսնեք, թե ինչպես են մարդիկ հիրավի իրենց ուղեղն աշխատեցնում, որպեսզի իրենց գոնե մեկը վարձի, դուք կտեսնեք, թե նրանք ինչպիսի հնարքների են գնում, որպեսզի դատարկ ձեռքով տուն չգնան: Ճիշտն ասած, ամեն անգամ այս մարդկանց կողքով անցնելուց ես հասկանում եմ, որ մեր երկիրը շատ ծանր վիճակում է գտնվում, քանի որ նրանց մեջ կարող եք տեսնել այնպիսի մարդկանց, որոնց տեղը գիտական հաստատություններն են: Իմ ընկերներից մեկը պատմում է, որ մի քանի օր առաջ այդ զավեշտալի տեղից մի բանվոր վերցրեց տանը մանր մունր գործեր անելու համար: Պարզվեց, որ այդ մարդը ոչ քիչ, ոչ շատ գիտությունների թեկնածու է և գիշերն էլ փորձում է աշխատել կիսատ թողած դոկտորական պաշտպանության վրա:


Հարգելի ընթերցողներ' մենք երևի չենք նկատում, բայց այս երկրում, որտեղ ազատ աշխատանք գտնելը գրեթե անհնար է, թե ինչպես ենք լարում մեր ուղեղը: Եթե մենք խոսեցնենք գործազուրկներից շատերին, ապա անպատճառ կլսենք նրանցից,- «Գլուխս պայթում է, ամբողջ օրն անցավ ոչ մի գործ չգթա» արտահայտությունը: Դուք պատկերացնում եք, թե ինչպիսի լարվածությամբ է աշխատում, այս մարդկանց ուղեղը, քանի որ նրանց համար ամեն օր ապարդյուն աշխատանք ման գալը դա կյանքի ու մահու կռիվ է: Սա չափազանցություն չէ, քանզի այս գնաճի պայմաններում չունենալ աշխատանք, այլ կերպ չես անվանի: Սրտի կաթվածի և ճնշման հավանականությունն այս մարդկանց մոտ ամենաբարձրն է:

Հ.Գ Մենք սովոր ենք ծաղրելով մեր երկրի քաղաքացիներին, ասել. Հայաստանում ոչ մեկի երեսին ժպիտ չես տեսնի, իսկ արտասահմանում բոլորը ժպտում են: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչի՞ վրա պետք է ժպտա հայ գործազուրկը, իր անելանելի վիճակի, թե այն մղջավանջի վրա, որի մեջ նա հայտնվել է:

 

Կարեն Թումանյան

replik.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more