Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես են նվաստացնում հերոսներին:
Գիտեք, չէ՞, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, հարկատուները հերոսներ են: Այժմ պատմեմ, թե ինչպես են նվաստացնում հերոսներին:
Ուրեմն, Երևան, բազմաբնակարանային շենք: Դե, պարզ է, որ շենքի բնակիչների մեծ մասը հերոս է: Այդ հերոսներից մեկի բնակարանը հանկարծ հոսանքազրկվեց: Չմտածեք, բնակարանի սեփականատեր հերոսն ամեն ինչի համար վճարել է: Հերոս է, չէ՞: Վերջինս զանգահարում է շենքը սպասարկող, Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի աշխատակից-տեսուչին՝ Կարոյին: Կարոն ասում է, որ զբաղված է, այնուհետև՝ որ «ընդհանուր վթար է» (՞՞՞), հետո՝ որ հրաժարվում է սպասարկել, հետո` հայհոյում է և այլևս զանգերին չի պատասխանում: Նախկին փորձից ելնելով, հերոսը հասկանում է, որ տեսուչ Կարոն իր գործը կատարելու համար գումար է ակնկալում: Ինչևէ... Հերոսը կրկին ստուգում և համոզվում է, որ ամբողջ շենքում միայն իր բնակարանն է հոսանքազրկված: «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ի (ՀԷՑ) 180 հեռախոսահամարը չի պատասխանում: Հերոսը ստիպված ուղևորվում է ՀԷՑ-ի հաճախորդների սպասարկման կենտրոն: Այդ ընթացքում ՀԷՑ-ի հեռախոսահամարը, շուրջ 40-45 րոպե անց, պատասխանում է: Պարզվում է, որ ՀԷՑ-ի օպերատորը չունի անուն-ազգանուն: Նրան 211-րդ են կոչում: 211-րդը լսում է հերոսին, սակայն չի կարողանում կապվել Կարոյի և վերջինիս ղեկավար Վարդանյանի հետ: Խնդիրը մնում է չլուծված: Քանի որ հերոսը գտնվում է ՀԷՑ-ի հաճախորդների սպասարկման գրասենյակում, ապա դիմում է գրում և պահանջում վերականգնել իր բնակարանի էլեկտրամատակարարումը և կարոյանմանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել:
Հերոսն անընդհատ զանգում է ՀԷՑ: Շուրջ 5 ժամվա ընթացքում հերոսը կարողանում է 2 անգամ զրուցել 211-որդի և մեկ անգամ 202-րդի հետ: Ընդ որում, 202-րդն անջատեց հեռախոսը:
ՀԷՑ-ի Կարոյի ղեկավար Վարդանյանը 5 ժամվա ընթացքում հեռախոսազանգերին չպատասխանեց:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ի հեռախոսահամարը նույնպես 5 ժամվա ընթացքում չպատասխանեց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նաիրան, տեղյակ էր, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, հարկատուները հերոսներ են, սակայն քաղաքապետարանի անունից պնդեց, որ ոչնչով չի կարող օգնել հերոսին:
Ի զարմանս հերոսի, շատ օպերատիվ էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Վերջինս գոնե պատրաստակամություն հայտնեց օգնելու հերոսին:
Ահա, այսպիսի պատմություն: Շուրջ 5 ժամ անց, չգիտեմ ինչպես, էլեկտրականությունը «մտավ» հերոսի բնակարան:
Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք հարկատուների կենացը, քանզի վերջիններս հերոս են»:
«Ինչպես են նվաստացնում «հերոսներին»». Կարեն Հեքիմյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


