▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին վնասում «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը։

«Տեսանյութից մի դրվագ եմ տեղադրում, որտեղ ինչ-որ մեկը կեսգիշերն անց 00:30-ի մոտակայքում երկար սպասելուց հետո, երբ տարածքում այլևս մարդ չկա, սկսում է «զբաղվել» Փակ շուկայի հարակից գետնանցումում տեղադրված վերելակով: Ամբողջական տեսանյութը (6 րոպե), հարակից նյութերով, QaylTech / ՔայլՏեքի կողմից ներկայացված վնասների գույքագրումով այսօր հանձնելու ենք իրավապահներին: Մնացածը ընթացքը ցույց կտա»,- գրել է նա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more