▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է ՄԻՊ Անահիտ Մանասյանը երգում «Արի, իմ սոխակ»-ը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնի ժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երգչախմբի երգչուհի Տիգրանուհի Մուրադովայի հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը:

Նրանց նվագակցել է հաստատության սան Անգելինա Հարությունյանը:

Երգի կատարումը պատրաստվել էր նախօրոք։ Հանգստյան օրերին Անահիտ Մանասյանը մանկատանը Տիգրանուհի Մուրադովայի և Անգելինա Հարությունյանի հետ մասնակցել է փորձերի՝ համատեղ մշակելով երգի կատարման ծրագիրը։ Միասին անցկացրած ժամանակը և տարբեր հարցերի շուրջ քննարկումները ձևավորել են ամուր ընկերություն:

«Երջանիկ եմ, որ հանգստյան օրերիս մի հատվածն այս հրաշք մարդկանց հետ եմ անցկացնում: Երջանիկ եմ, որ կարողանում եմ նրանց սիրո զգացողություն պարգևել և նույն հրաշք զգացողությունն էլ նրանցից եմ ստանում: Վստահ եմ` ամենակարևոր բանն աշխարհում հոգու թռիչք ունենալն է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Ճախրուկ» միջազգային փառատոնն անցկացվել է օգոստոսի 12-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more