▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է անցել Ջերմուկի 30-ամյա քաղաքապետի «համեստ» հարսանիքը

Գործարար Արտակ Թովմասյանին պատկանող «Դվին» ռեստորանում տեղի է ունեցել Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր եւ գործադիր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ եւ 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի որդու եւ գործարար Արսեն Արսենյանի դստեր հարսանեկան արարողությունը: Նորապսակների ազգանունների համընկնումը զուգադիպություն է:

«Իրավունքի» տեղեկություններով՝ Արսենյանները հարսանեկան խնջույքը համարում են բավական համեստ, քանի որ ի սկզբանե մտադրություն ունեին արարողությունն անցկացնել Մարոկոյում: Այդուհանդերձ, «համեստ» խնջույքին ներկա են եղել մոտ 400 հոգի՝ ընտանիքի ամենամտերիմներն ու քաղաքական գործիչներ, որոնց չհրավիրել չէին կարող: Ելույթներով հանդես են եկել հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, իսկ երեկոն վարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը:

Հատկանշական է այն, որ եթե ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները գերլարված են քաղաքականության մեջ, ապա հարսանեկան արարողության ժամանակ որոշ ընդդիմադիրներ ու իշխանության ներկայացուցիչներ կարողացել են մեկ հարկի տակ ուրախանալ եւ վայելել ապաքաղաքական երեկոն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more