▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել Լեռնային Ղարաբաղը. բացառիկ տեսանյութ

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։

Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։

Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։ Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։ Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը,  նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։

Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը բացառիկ կադրեր է ներկայացնում․1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձանգանքը։

Ներկայացնում ենք պատմական կադրեր, որոնք մինչ այժմ երբևէ չեն հրապարակվել։

 

 

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more