▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս չխաբելով` խաբել. քանի՞ հոգի է մտածել, որ սա նոր շարժակազմ է

 

Քանի՞ հոգի է մտածել, որ սա նոր շարժակազմ է: Ասեք, մի ամաչեք:

Այսօր սրանով երթևեկելիս նկատեցի, որ բռնակի սպիտակ ներկը մաշվել է, իսկ ներկի տակից փայլփլում է նիկելը: Հասկացա, որ ոչ մի գործարան նիկելով չի ներկի մետաղը, իսկ հետո վրայից սպիտակ գույնի ներկ կանցկացնի: Նիկելը հասարակ սպիտակ ներկից թանկ է: Մինչդեռ, այնպես էր նոր նարնջագույն շարժակազմը քաղաքապետով ու իր տեղակալներով ու փուչիկներով գովազդվում, որ ինձ թվացել էր, թե իբր նոր շարժակազմ ունենք: Կոռուպցիա՞, հինը ներկել նորն են ներկայացրե՞լ: Պարզվեց որ ոչ:
Ուղղակի նյութը մատուցողները շատ նրբանկատ են գտնվել: Կարդում ենք՝ «Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով նոր շարժակազմ»: 
Փաստորեն, այդքան էլ նոր չի: Հիմա հարց, այստեղ են ռեմոնտել հին շարժակազմը, թե գնել են դրսից: Եթե մեր մոտի հինն է ապա պետք է գրվեր «Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղեւորասրահով շարժակազմ»՝ առանց նորի:
Այսքանը չէի գրի, եթե այս՝ «ներկենք ու հինը մատուցենք իբր թե նոր» սկզբունքը նման չլիներ Երևանի կառավարման սկզբունքին: 

ՀԳ
Ի դեպ, այս նարնջագուն շարժակազմը հարմարավետ է, աթոռները փափուկ են:

Գրառումը`  watumiaji.livejournal.com բլոգից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more