|
BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին` «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով: Հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: Հեղինակը կիսվել է նաև իր տպավորություններով՝ Հայոց այբուբենի հուշարձան և Մատենադարան կատարած այցից։ «Ես գիտեի, որ հայկական տառերի գեղագիտական ձևերը, ժողովրդական արվեստում և գեղագրության մեջ դրանց երկարատև օգտագործման շնորհիվ, ներառել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում, բայց գաղափար չունեի, որ տառերի նրբագեղ, գեղարվեստական նկարները նույնպես օժտված են գաղտնի կոդերով, գաղտնագրությունով և թաքնված հատկություններով։ Բոլոր 36 տառերը ոչ միայն այբուբենի մաս են կազմում, այլև ունեն նշանակված թվային արժեք՝ կախված այբուբենի իրենց կարգից: Երբ դասավորվում են չորս սյունակներում և ինը շարքերում, յուրաքանչյուր սյունակի տառերը, համապատասխանաբար, ներկայացնում են թվեր՝ մեկ, տասնյակ, հարյուրյակ և հազարյակ»,- գրել է Մուքերջին։ |
Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը․ BBC Travel
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


