▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Փաշինյանին թույլ չեն տվել տեսնել Շանթ Հարությունյանին.Աժ նախագահը կպարզի

Լևոն Զուրաբյանն,  այսօր ԱԺ-ում խոսելով Մաշտոցի պողոտայում ցույցի ընթացքում ձերբակալված անձանց մասին,  ասաց, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել տեսնել Շանթ Հարությունյանին:

«Ցանկանում եմ հասկանալ ԱԺ-ի նախագահը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական գործունեության սահմանադրական իրավունքները»:

Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն  ասաց, որ ճիշտ է, պատգամավորի հարցը օրակարգի հետ կապ ունի, սակայն պետք է ամեն ինչ անել, որ օրենքը պահպանվի.

«Ես կփորձեմ գերատեսչություններից ճշտել, թե ինչու թույլ չեն տվել հանդիպել: Այն օրենքով թույլատրվում է»,-ասաց ԱԺ նախագահը:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more