▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Փաշինյանը մեկ օր անց այցելեց դեպքի վայր

«Հրապարակ»-ը գրում է․ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ ընտանիքի հետ նշել են Խաղողօրհնեքը: Դրանով էր պայմանավորված այն, որ վարչապետը միայն մեկ օր անց՝ երեկ առավոտյան այցելեց դեպքի վայր։ Իսկ դեպքից անմիջապես հետո նրա փոխարեն «Սուրմալու» էր գնացել Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, պատերազմից 2 տարի անց էլ Փաշինյանի գրաֆիկում փոփոխություններ չկան, նա շաբաթ-կիրակիները, որպես կանոն, անցկացնում է Սեւանի կառավարական ամառանոցում, տոն կամ սգո օրերին առավոտ կանուխ է այցելում հանրային վայրեր, որ պատահական քաղաքացիների չհանդիպի: Երեկ էլ «Սուրմալու» այցելել էր առավոտվա մթնշաղին, երբ քաղաքացիներ քիչ կային: Թեեւ, ամեն դեպքում, մշտապես շրջապատված է տասնյակ թիկնապահներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more