Անդրադառնալով էպոսագետի ձերբակալությանը և ընդգծելով, որ դա անհասականալի բազմթիվ հարցեր է առջցրել` «Ժողովւրդը» գրել է, թե էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը շրջանառվել է տարբեր պատմությունների համատեքստում. ժամանակին նրան որպես վկա հարցաքննել են հոկտեմբերի 27-ի գործով: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանին ու իր «Սասնա ծռեր» կազմակերպության ևս մի քանի անդամի հարցաքննել էին այն բանից հետո, երբ նրանք հոկտեմբերի 27-ից հետո հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում համեմատականներ էին անցկացրել «Սասնա Ծռեր» էպոսի ու կատարված ոճրագործության մեջ, ընդհանրացումներ արել, ինչ-որ եզրակացությունների հանգել` շեշտելով որ իրենք վաղուց էին կանխատեսել դա: Սեդրակյանի անունը շրջանառվել է նաև Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Սեդրակյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ժամանակին ինքն է հեղինակել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ հատվածներ: Ասել է թե` նա ժամանակին բավական լայն կապեր է ունեցել իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ: Սեդրակյանը, այնուամենայնիվ պատահական մարդ չէ:
Եվ որքան էլ շատերը նրան համարեն անլուրջ, պետք է խոստովանել` այս անձնավորությունը հետաքրքիր անցյալ ունի: Ընդ որում, նաև լուրջ կարողությունների տեր է: Առաջիններից «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Սեդրակյանը բավական մեծ կարողությունների տեր է` ունի շքեղ առանձնատուն ու թանկարժեք մեքենաներ, այդ հանգամանքը չի թաքցրել անձամբ ինքը` էպոսագետը: Ու տեսակետ կա, որ Սեդրակյանն այսօր ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել հենց իր հարստության պատճառով, քանի որ չունենալով կոնկրետ աշխատանք, չունենալով բիզնես` հարստացել է միանգամից: Իսկ դա Հայաստանում առնվազն տարօրինակ երևույթ է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրները երեկ կարծիք էին հայտնում, որ եթե անգամ չապացուցվի Սեդրակյանի մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, այնուամենայնիվ նա ԱԱԾ-ից հեշտությամբ չի պրծնի, միգուցե առաջիկայում էպոսագետին մեղադրանք ներկայացվի նաև փողերի լվացման համար, համենայնդեպս, լուրեր կան, որ ԱԱԾ-ն նաև նրա դրամական կարողությունների վերաբերյալ է փորձում ուսումնասիրություններ անել: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է էպոսագետին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Մինչ այդ Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Ինչո՞ւ հենց Վարդան Սեդրակյանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


