▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Հայաստանում չկա մի օլիգարխ, ով ունենա Խոդորկովսկու նման մտածողություն

Մեծ հաճույքով լսեցի Միխայիլ Խոդորկովսկու հարցազրույցը ՙՙԱմերիկայի ձայնին:
Երկու դիտարկում եմ ուզում անել:
Ռուսական հասարակության մեջ ինչքան շատ լինեն նման մտածողություն ու գաղափարներ ունեցող մարդիկ՝ այնքան կայացած ու ժամանակակից պետություն կլինի Ռուսաստանը:
Այդպիսի Ռուսաստանը կարող է ու կլինի Հայաստանի իրական դաշնակիցը. մեզ կկապեն ոչ թե կեղծ արժեքներն ու կարծրատիպերն, այլ՝ քաղաքակրթական ընդհանրությունը, Միասնական Եվրոպայի մաս դառնալու համատեղ ձգտումը:
Այս հարցազրույցը մի հարց էլ ծնեց ինձ մոտ. ինչո՞ւ Հայաստանում չկա մի խոշոր գործարար, օլիգարխ, ով ունենա նման մտածողություն, արժեհամակարգ, աշխարընկալում:
Խոդորկովսկին մտածող մարդ է, արժեք ստեղծող: Մեր օլիգարխների միակ նապատակը՝ հարստություն դիզելն է, մարդկանց հպատակեցնելը: Հենց դրա համար՝ նրանցից շատերի համար հարազատ է հենց այսօրվա Ռուսաստանն՝ իր չեկիստական դրվածքով, ասիական մենթալիտետով...

Սուրեն Սուրենյանց 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more