a1plus.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ Տնտեսական հարցերրի հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության ներկայացրած նոր փոփոխությունները, որոնք գործադիրը կատարել էր՝ ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ալիքից հետո:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը եւս մեկ անգամ տեղեկացրել է, որ տնտեսվարողների կողմից ապրանքների մասին տեղեկությունների ներկայացման ժամկետը այս տարվա հոկտեմբերրի մեկից հետաձգվել է 2015 փետրվարի 1-ը:
Օրենքի փոփոխությունները բուռն քննարկման առիթ է դարձել պատգամավորների համար: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատել է, որ գոյություն ունի փոքր ու միջին բիզնես, որտեղ չկա շահութահարկ ու ԱԱՀ, կա միայն շրջանառության հարկ. «Ի՞նչ է ՓՄՁ-ն: Դա լավ հասկանալու համար, պատկերացրեք՝ գոլ խփելու համար կա ֆուտբոլի դաշտ, չէ՞: Հիմա այդ մարդկանց ասում եք՝ ունեցեք ավելորդ փաստաթղթեր, պահեք հաշվապահ: Դուք այդպիսով ոչնչացնում եք փոքր բիզնեսը, այն դարձնում եք խոշոր: Եթե ՓՄՁ-ն ապրանքի ձեռքբերման թղթեր է ներկայացնում, նա դառնում է խոշոր»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրի լուծման համար առաջարկել է մեղմացնել հարկային ռեժիմները, որ եղած քիչ ՓՄՁ-ն էլ չփակվի. «Ստացվում է՝ պետական սահմանի վրա խոշոր բիզնեսի վարչարարությունը ստուգելու համար պատասխանատվությունը դնում ենք փոքրի վրա: ՓՄՁ-ից քիչ փաստաթղթեր ուզեք, որ այն բարգավաճի»: Այս տարբերակի հետ համամիտ չէր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. «Այդպես բարգավաճելով՝ ստվերն են ավելացնելու»:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ընդհատել է՝ ասելով, որ շատ ՓՄՁ-ներ ոչ թե փակվել են, այլ մտել են խոշորի դաշտ եւ ապա հիշեցրեց, որ այս օրենքի կիրարկումն արդեն հետաձգվել է, եւ ամեն ինչ կարգին է լինելու: «Հետո էլ՝ առաջ Աստված»,- նրա միտքը շարունակել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Թե մի բան կա, ասեք, մենք էլ իմանանք, ի վերջո, իշխանություն եք, մի բան կիմանաք»,- կատակել է Հրանտ Բագրատյանը:
Վարդան Այվազյանը, եւս մեկ անգամ կարեւորելով այս օրենքի ընդունումը, պատճառաբանել է, որ նպատակն այն է, որ տնտեսվարողը «10 հազարանոց շուբան չբերի տասը դրամանոց մայկի տակ անցկացնի»:
Այնուհետեւ Վարդան Այվազյանը 30 րոպե ընդմիջում է խնդրել, սակայն ընդմիջումից հետո հանձնաժողովը չի շարունակել աշխատանքները: Պատգամավորների մի մասը քննարկումը շարունակել է նրա աշխատասենյակում: Քիչ անց նրանց է միացել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Ինչո՞ւ էր Գալուստ Սահակյանը եկել Վարդան Այվազյանի աշխատասենյակ.a1plus.am
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


