▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչու եք մեզ ասում իշխանազավթ, այլ չեք ասում, որ Սերժ Սարգսյանն սկուտեղի վրա իշխանությունը մեզ տվեց». Ալեն Սիմոնյան

«Ինձ շատ ուրախացրեց տիկին Մկրտչյանի ելույթը: Վերջապես, 3 տարի անց, տենց ինչ-որ քաղաքականոտ մի բան էր: Նախ, մեզ անվանում ա իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանն սկուտեղի վրա էդ իշխանությունը մեզ տվեց, թե խի չի ասում, չգիտեմ, երևի ամաչում ա: Հետո, ինչքան կարելի ա էդ կենացներով էդ Վանից մինչև ծովից ծով գրողի ծոցն ուղարկելով էդ հեքիաթները պատմելով կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում էին, ինչ ուզում, երկրում անում էին, կառավարում էին: Հետո ասում էին` դե մեր դեմ խաղ չկա, կաշառքը կտանք, ընտրությունները կկեղծենք, ինչ կուզենք, կանենք, ում կուզենք, կսպանենք, ում կուզենք, բանտ կնետենք փողերը կաշխատենք... Զարմանալի ա, որ էդ մարդիկ են գալիս ստեղ խոսում»,- ԱԺ-ի ամբիոնից իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more