▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էին պաշտոնյաներն այցելել գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին, զրուցել նրա այրու Մարի Հակոբյանի և դստեր Նորա Հակոբյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Թեյի սեղանի շուրջ անմիջական մթնոլորտում մեծանուն գեղանկարչի ընտանիքի անդամները նախագահին են ներկայացրել հաջորդ տարի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը:

Հանրապետության նախագահը նշել է, որ մեծանուն նկարչի հարյուրամյակին նվիրված մշակութային միջոցառումները պետք է իրականացվեն ամենաբարձր պետական հովանավորությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական աջակցությամբ:

Մարի և Նորա Հակոբյանները Հանրապետության նախագահի հետ քննարկել են Հակոբ Հակոբյանի գործերի մշտական ցուցադրության ցուցասրահ-թանգարան ունենալու հարցը, որը կարևոր նշանակություն կունենա գեղանկարչի ստեղծագործությունների պահպանության և հանրային հասանելիության տեսանկյունից:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորել է նման թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվում են մի շարք տարբերակներ և նկարչի ընտանիքի անմիջական մասնակցությամբ խնդրի վերաբերյալ որոշում կկայացվի:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել և իր ուշադրության կենտրոնում պահել մեծանուն նկարչի հարյուրամյակին և հիշատակին նվիրված ծրագրերի ընթացքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more