▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է փակվում Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Կակտուս» ռեստորանը, և ո՞վ է գնել այն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ փակվում է Երևանի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Կակտուսը»:

«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե արդյո՞ք մեքսիկական այդ ռեստորանն իսկապես փակվում է: Պարզվեց, որ այն գնել է գործարար Նարեկ Նալբանդյանը: Ավելին, մեր տեղեկություններով, ռեստորանն իրոք այլևս չի գործելու, իսկ դրա տարածքում բացվելու է Նալբանդյանի նորաբաց «ԷյթիԷյթ» ցանցի սուպերմարկետներից մեկը:

Ի դեպ, նշենք, որ «Կակտուս» ռեստորանը, մեր ունեցած տեղեկություններով, կապվում է այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more