▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Նարեկ Զեյնալյանը խաբել

Ինչու՞ է Նարեկ Զեյնալյանը խաբել

«Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում: Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել: Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել՝ պատգամավորական լիազորություններս դադարեցնելու մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Լրագրողի՝ «հիմա գնում եք, առանց գնալու պատճառները ժողովրդին ներկայացնելու, պատճառն ի՞նչն է» հարցը Զեյնալյանն անպատասխան թողեց:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին նա հայտնել էր, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:

***

«Ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ դուք նշանակվելու եք առողջապահության նախարար»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանին՝ հարցրին լրագրողները: «Ոչ, նման բան չկա: Ես կորոշեմ՝ ինչով եմ զբաղվելու»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Նարեկ Զեյնալյանը նոյեմբերի 19-ին հայտնել էր, որ դադարեցնում է պատգամավորական լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more