▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է իմ, քո, բոլորիս Հանրայինը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի «պատարագը»․․․

Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Հասկանալու համար, թե ինչ խորը դերմոկրատիայի պայմաններում ենք ապրում, բավական է նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակում է Հովհաննավանքի «պատարագը»։

Օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը պարբերաբար հեռարձակում է Աբովյանի նորակառույց եկեղեցում տրվող պատարագները, եւ դա կարելի է հասկանալ՝ մեծ հաշվով, «Կենտրոնը» ֆինանսավորվում է նույն աղբյուրից, որից կառուցվել է այդ եկեղեցին։ Իսկ ինչու՞, ի՞նչ հանրային անհրաժեշտությունից ելնելով է Հովհաննավանքի միջոցառումը հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության ալիքով։ Ընդ որում, էսօր ո՛չ տաղավար տոն է, ոչ մի այլ կրոնական առիթ։

Հիշեցնեմ նաեւ, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր «եկեղեցական» գործերով զբաղվում է որպես պարզ քրիստոնյա եւ ոչ որպես վարչապետ։ Արդ, կրկին, ինչո՞ւ է իմ Հանրային հեռուստաընկերությունը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը։ Ոչ թե Civic.am-ը, ոչ թե Free News-ը, ոչ թե այլ կուսակցական կամ մասնավոր լրատվամիջոց, այլ իմ,ինչո՞ւ է իմ Հանրային հեռուստաընկերությունը ռեսուրս ծախսում ու հեռարձակում Հովհաննավանքի միջոցառումը Հանրային հեռուստաընկերությունը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more