|
WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան. հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ–ի պատասխանը` Դմիտրի Սելեզնյովի մուտքն անցյալ տարվա նոյեմբերին արգելելու վերաբերյալ։ Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։ Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: WarGonzo-ն կարծում է, որ հրատարակության հատուկ թղթակցի մուտքն արգելվել է հատկապես 2020 թվականին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունների լուսաբանման պատճառով։ |
Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


