▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ չեն երևում 2018-ի իրավապաշտպանները». «Փող չենք տվել». Բագրատ Սրբազանը` լրագրողի հարցին

Օպերայի շրջակայքում լրագրողները հարց տվեցին Բագրատ Սրբազանին. «2018-ին պառկած և կանգնած իրավապաշտպաններ ունեինք, այսօր ինչո՞ւ չեն նկատվում այդ իրավապաշտպանները»:

«Փող չենք տվել»,- պատասխանեց Սրբազանը:

***

Օպերայի շրջակայքում լրագրողներից մեկը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին.

-Էս պատնեշներն ինչի՞ համար են:

-Վախկոտ ստախոսների,- պատասխանեց շարժման առաջնորդը:

-Գնալով ավելանում են այս պատնեշները, նշանակում է վախե՞րն էլ են ավելանում,- կրկին հարցրեց լրագրողը:

-Նշանակում է` շարժումը մարում է,- հեգնեց Սրբազանը:

***

Լրագրողների հարցին, թե վարչապետի թեկնածուի հարցում հստակություն կա՞, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ կլինի։ Հստակեցնող հարցին` կա՞ն քննարկումներ, նա պատասխանեց. «Այո, շատ, կան, և այսօր էլ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում է եղել, բոլորն իրենց կարծիքները ներկայացրել են, խոսել են, ընդհանուր համախոհություն գոյություն ունի մեկ անձի շուրջ»։

***

«Մի երկրում որի Կառավարության ղեկավարը պիտի այ էս տեսակ գնա գործի, հանդիպման, միջոցառման, լավ է, որ չգնա: Սա ամոթ է: Մարդ չպիտի հասնի էս աստիճանի»,- Օպերայի շրջակայքում հավաքված քաղաքացիների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը` նկատի ունենալով Փաշինյանի` բազմահազար ոստիկաններով շրջապատված տեղաշարժը:

***

«Այս պահին արձանագրեցինք մեր ուղերձը, որ Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի: Ժողովրդական պատով ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է վկայում: Այս շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա` լինեն երկրի ներսում, թե արտաքին հարաբերությունների վրա: Մեր մտքերը պղտորել են, թե մենք անզոր անկամ մարդիկ ենք, բայց դուք այս օրերին հակառակն եք ապացուցում, որ դուք մերժում եք այդ բոլորը, մերժում եք` վկայելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պիտի լսի, որ ինքը սուտ է խոսել, մոլորեցրել է ժողովրդին: Ստի մերժումը լինելո՞ւ է, թե ոչ»,- Օպերայի մոտ, դիմելով ներկաներին, ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Իր քմահաճույքների պատճառով այս մարդկանց` ոստիկաններին կանգնեցրել է` իրենց հայրենակիցների հետ առճակատվելու: Բայց ոստիկանության վերնախավը հաճույք է ստանում այս վիճակից: Վախեցա... Մի ոստիկանության փոխոստիկանապետը որ Կարեն Հակոբյանը լինի, դե ոստիկանության վիճակը պատկերացրեք ինչ կլինի»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more