«Հայացք» հաղորդման հյուրն էր՝ Լուիզա Ղամբարյանը։
Դերասանուհին` խոսելով հավատքի մասին, ասաց.
«Իմ հավատքը կաթիլ-կաթիլ է լցվել, որը դարձել է համոզմունք։ Համոզմունքն ինձ միանգամից հենարան է եղել, հավատքն ինձ օգնել է»։
Շատ հաճախ դերասաններն ասում են` թատրոնը բուժող չէ։ Ինչ կարծիքի է դերասանուհին.
«Փորձեմ գլոբալ պատասխանել։ Մենք բոլորս գիտենք, որ ունենք լուրջ բացթողում՝ կրթությունը։ Մեր կրթությունն իսկապես թույլ է։ Իմ ամուսինը,ով ոչ միայն փայլուն բժիշկ էր՝նա նաև մանկավարժ էր։ Վերջին ժամանակներս բժշկական հաստատություններ հաճախելիս հաճելիորեն հանդիպում եմ մի երևույթի, երբ իր ուսանողներն են ինձ ընդունում։ Ընդունում են ոչ թե ինձ,այլ իրենց դասախոսի կնոջը։ Ամուսինս ցավալիորեն ասում էր, որ ապագա բժիշկների հետ մենք խնդիր ունենք»։
Արվեստի մասին դերասանուհին հետևյալն ասաց.
«Արվեստի հետ պիտի շփվել։ Արվեստը չեն հասկանում, արվեստը ՝զգում են»։
Հաղորդման վերջում հնչեց ավանդական հարցը՝ Լուիզա Ղամբարյանը 10-ամյա Լուիզային ի՞նչ կասեր.
«Դու ունենալու ես շատ հետաքրքիր կյանք։ Ոչ այդքան հեշտ, բայց հաջողակ ես լինելու։ Ազնիվ ես լինելու՝սխալներովդ հանդերձ, քո բացթողումներով հանդերձ։Լավ մայր ես լինելու։ Կասեի, որ ճանապարհովդ համարձակ գնած չխախտելով ուրիշների ազատությունը` պահիր քո ազատությունը։ Սիրիչ մարդկանց, փորձիր պիտանի մարդ լինել»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝