▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վիճակ է Հալեպի հայաբնակ թաղամասերում՝ բախումներից հետո

Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումների հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել։

Վիրավորներ չկան, հայտնում է «Գանձասար» պարբերականը։ Հիմա քաղաքում հարաբերական անդորր է։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։ Սննդամթերքի խանութները, փռերը, հիվանդանոցներն ու բանկերը բաց են։

***

Հալեպ քաղաքում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական խմբավորումների միջև երկօրյա լարված բախումների ընթացքում առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ լքել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը, որոնք երեկ սիրիական բանակը ռմբակոծել է ՝ դրանք «փակ ռազմական գոտիներ» անվանելուց հետո։

Նշվում է, որ գործողությունը պատասխան է եղել այդ տարածքներում զինված խմբավորումների հարձակումներին և «միայն նպատակ ուներ պահպանել անվտանգությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more