«Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Դա տեղի է ունենալու Աժ աշնանային նստաշրջանի սկզբում: Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները: Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են: ԲՀԿ-ն պատրաստ է նաև` կուսակցությունից գործարար թևի անջատմանը: Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թ.թ. ընտրություններին և փաստորեն` որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008թ.թ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»` ՕԵԿ-ն էր: Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի և արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերևա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Ի՞նչ սցենար է մշակվում «Բարգավաճ Հայաստանի» համար
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


