|
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի` «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին: Նա նշեց, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ «Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող և չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ն առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է և պետության և ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դա»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հայտ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն»: Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունն այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,- ասաց նա։ |
«Ի՞նչ փոխվեց, որ մերժված ընկերությանը թույլատրվեց օտարել ՎիվաՍել ընկերությունը». Արսեն Թորոսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


