▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ ողորմելի է պետության ղեկավարի քծնանքն աղերսող Պետրոս Ղազարյանը»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ չալարեցի և մի կես ժամ դիտում էի Պետրոս Ղազարյանի ու մի երիտասարդ կնոջ կազմակերպած բանավեճը շրջհարկի բարձրացման թեմայով։ Պետության դիրքորոշումները ներկայացնող 2 անձ (ֆինանսահարկային համակարգից) թեզ էին զարգացնում առ այն, որ եթե տնտեսվարողն ամեն ինչ փաստաթղթավորի, ապա հարկի բարձրացումն այնքան էլ զգալի չի լինի նրանց համար։ Ի վերջո, ասում էին նրանք, սա անցումային փուլ (անիծվեն բոլոր անցումային փուլերը) է. բոլորը շուտով պետք է անցնեն «նորմալ» հարկային համակարգի (այսինքն, վճարեն ԱԱՀ, շահութահարկ և այլն)։ Եվ կար մի մարդ, ով ներկայացնում էր փոքր բիզնեսի ասոցիացիան և երկչոտությամբ ասում էր, որ այդ ամենը սխալ է։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։
1. 2012-2013թթ․ ՇՀ-կը մտցվել է իբրև հարկման ավելի առաջադեմ և հեշտ ձև։
2. Ոչ մի կարիք չկա փաստաթղթի առկայության դեպքում հարկման ավելի ցածր դրույք սահմանել։ Սա պետական կաշառք է և հակասում է ՇՀ գաղափարախոսությանը։ Իրոք, եթե նայում ենք արտադրող-վաճառող լոգիստիկ շղթան, ամեն մի օղակ տալիս է ՇՀ իր բաժինը, ապա փաստաթղթավորումն ի՞նչ խնդիր է։ Բացի դա, պետությունը հարկը 2-3 անգամ բարձրացնում ու հետո մի փոքր զեղչ է տալիս։ Սա ձև չի։
3. Հարկային համակարգի հետագա զարգացումը կապված է աստիճանաբար ամբողջ տնտեսությունը ՇՀ-ին անցնելու հետ։ Առանց դրա չի լինելու ոչ մի ինովացիա և ԱԻ։
30 րոպե նայելուց հետո հեռուստացույցն անջատեցի։
Ի՞նչ ողորմելի է պետության ղեկավարի քծնանքն աղերսող Պետրոս Ղազարյանը։
Ի՞նչ ողորմելի են իրենց աշխատատեղերի պահպանման համար պայքարող վայ չինովնիկները»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more