▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ունեցվածք ունի հակահայկական հայտարարություններով աչքի ընկնող ՔՊ-ական պատգամավորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, լինելով պատմության մասնագետ, հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլանյանն այն պատգամավորն է, որ Հովիկ Աղազարյանի հետ այցելել էր Եռաբլուր, որտեղ ընդհարում էր եղել զինվորների ծնողների հետ։ Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ականներից լուրջ նկատողություն էր ստացել Ասլանյանը։

Հակոբ Ասլանյանը 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր է։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 9 մլն 273 հազար դրամ, որից 8 մլն 545 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Եկամտի մյուս մասը՝ 728 հազար դրամը, կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ասլանյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1987 թվականին, սակայն պատգամավորը դրանով չի սահմանափակվել։

Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մասին պատմող բաժնից հասկանում ենք, որ նա ունի նաեւ հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 4 հազար 720 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 200 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ պատգամավորը հանդիսանում է «Ազգային կամուրջ» ՀԿ-ի նախագահ։

Հիշեցնենք նաեւ, որ Հակոբ Ասլանյանն այն հայտնի ուսուցիչն է, որը դատարկ դասարանում դաս է անցկացրել եւ տնայիններ է հանձնարարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more