▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկն, անհասկանալի պատճառով, 14 հատ մեքենա է նվիրում քաղաքապետարանին․․․

Մեսրոպ Մանուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․

«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․ Ձեր համար նորմա՞լ է, որ կարող են ինչ-որ «մեկ»-երը Երևան քաղաքին 14 ավտոմեքենաներ նվեր տալ ( թե ինչի կամ մի՞գուցե շինթույլտվության դիմաց)։ Կարող եք կամ հնարավորություն ունեք Տիգրան Ավինյանին հարցնել, իսկ կարո՞ղ է Ֆիրդուսի 5 հարկանի շենքերը, որ դարձել են բարձրահարկ շենքեր իրանք են տվել։ Որ հարցնեք, խնդրում եմ ճշտեք նաև՝ կարո՞ղ է ավտոմեքենա նվեր տվողները միքիչ էլ «ԲԻԹՔՈՅՆ» են գրեֆ արել . . . Սիրելի համաքաղաքացիներ, իսկ ինձ թույլ չեն տալիս օգնել մանկապարտեզներին . . . Բա դա ո՞նց ա լինում ․․․

Հ.Գ.

Բարի մարդիկ ասում են, եթե ուզենաս առանց իրենց թույլտվության նվիրատվություն անես, ապա պատրաստ եղիր հետևից մի «քրեկան» գործն էլ շալակես»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more