▲ Դեպի վեր

Saturday, 15.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կլինի այն հրեայի հետ, ով հանրայնորեն կասկածի տակ կդնի հոլոքոստը. հարց՝ արհեստական բանականությանը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջերս  որոշ «առաջադեմ» քպ-ականներ սկսել են հարցեր տալ ChatGPT-ին և պատասխանները տեղադրել ֆեյսբուքում: 
Նույնը արեցի ես և նույն այդ ChatGPT-ին հարցրեցի.«Ի՞նչ կլինի այն հրեայի հետ, ով հանրայնորեն կասկածի տակ կդնի հոլոքոստը»:
Ահա թե ինչ պատասխանեց քպ-ականների կողմից այդքան ցիտվող արհեստական բանականությունը.

«Իսրայելում և մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում ու Ավստրիայում, Հոլոքոստի ժխտումը համարվում է հանցագործություն։ Եթե հրեա անձը հանրայնորեն կասկածի տակ դնի Հոլոքոստը Իսրայելում, նրան, ինչպես ցանկացած այլ քաղաքացու, կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն՝ համաձայն օրենքի։

Այսպիսի վարքագիծը սովորաբար հանգեցնում է նաև հանրային բուռն քննադատության, քանի որ Հոլոքոստը հրեական պատմության և ինքնության շատ կարևոր մաս է։ Դա կարող է նաև զրկել այդ մարդուն համայնքային աջակցությունից կամ հանգեցնել սոցիալական մարգինալիզացիայի։

Այս թեման շատ զգայուն է, և նման հայտարարությունները հաճախ ընկալվում են որպես ոչ միայն պատմության ժխտում, այլև հակասեմիտիզմի դրսևորում»:

ՀԳ. Չեք հավատում՝ ինքներդ հարցրեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more