▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ կհասկանան իմ կարգավիճակում գտնվողները․ Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, շնորհավորելով եղբոր, երջանկահիշատակ Կարեն Կարապետյանի ծննդյան տարեդարձը։

«Կարենս, ծնունդդ շնորհավոր։ Երբեք չեմ պատկերացրել, որ առանց քեզ կարող ենք ապրել, բայց արի ու տես, որ կարողանում ենք։ Չնայած ինձ կհասկանան իմ կարգավիճակում գտնվողները։ Ցավը գնալով սաստկանում ու դառնում է անտանելի, կարոտը մաշում է հոգիդ։

Իմ անթերի եղբայր, մեր կյանքի ամենաքաղցր, հաջողություններով լի, ստեղծագործական բուռն ժամանակաշրջանում ինձ թողեցիր մենակ, արդար չէր։ Ես ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ։

Իմ Կարեն, իմ անբիծ, իմ պահապան հրեշտակ»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more