▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կասի Պապը, երբ տեսնի Կճոյանի Բենթլին

Երևանի կենտրոնում այս օրերին աչքի ընկնող  սև «Բենթլի»-ն, ըստ ասեկոսեների, պատկանում է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդին:

Մինչդեռ որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել «Բենթլի Սամո» մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր շքեղ մեքենային։ Նշվում էր, թե նա վաճառել Էր ավտոմեքենան և եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։

Հատկանշական է, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին «Բենթլի»-ով երթևեկելիս. նա հիմնականում շրջում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև մեքենայով:  Ասում են, թե մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։

Հիմա, Հռոմի պապի հայաստանյան այցելության նախօրեին  ու , թերևս, նաև այցի ժամանակ Երևանում շրջող «Բենթլի»-ն ու դրա նման ճոխ ու հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենաները տեսնելով ինչ կմտածեն  Հռոմի պապն  ու նրան ուղեկցող  և այցը նախապատրաստող անձինք, մանավանդ, եթե իմանան, որ դրանցից մեկը պատկանում կամ պատկանել է իրենց հոգևոր եղբորը...

Նշենք, որ Հռոմի պապը, ով փայլում է իր համեստությամբ, միայն պաշտոնական այցերի ժամանակ է օգտվում «պապամոբիլ»-ից, իսկ առօրյայում՝  երիտասարդ տարիներից մինչև հիմա, Ֆրանցիսկոս քահանայապետը սիրել է տրանսպորտով երթևեկել ու շփվել հասարակ քաղաքացիների հետ: 

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Կճոյանը «Բենթլի»-ն նվեր էր ստացել իր սանիկից՝ «Ջոսս» ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։

Իսկ մամուլում հայտնված մեկ այլ տեղեկության համաձայն՝ «Բենթլի»-ի պատմությունը բոլորովին այլ է. նշվում էր, թե արքեպիսկոպոսը լուրջ գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել, և այդ կողմերից մեկը, որպես երախտագիտության նշան, նրան «Բենթլի» էր նվիրել։

 

Հեղինակ՝

Արսեն Մաթևոսյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more