▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի «ՄԱՊ-ի Ալիկ»-ի որդին Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի հետ

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

«Հետք»-ն է գրում ու մանրամասնում․ «Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Համերգը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:

Կառավարությունն ակնկալում է, ծրագրին կմասնակցի 20 000-25 000 մարդ: Ինչպես հայտնում է գործադիրը, ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները: Համաձայն նախագծի հիմնավորման՝ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմսերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասարակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:

Համերգը կազմակերպելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենը մեկ ամիս առաջ 2023թ․ հուլիսի 4-ին։ Ընկերության 51 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին։

Վերջինս, հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ-ի Ալիկ») որդին է։ Իսկ ընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու ընկերության տնօրենը Հայկ Սիմոնյանն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more