▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ճանապարհ է անցել մի օր քնից արթնացած ու դիվանագետի կոչման արժանացած մարդը

Մարդ ու պաշտոնյա, որի անգործությունը հովանավորվում է ՀՀ իշխանությունների և արտգործ նախարարի կողմից: Այսինքն, հովանավորվում է հանցավոր անգործությունը, Ռուսաստանում գտնվող հայաստանցիների հանդեպ խոր անտարբերությունը: Իսկ այդ մարդը ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆՆ է՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը:
Տեսնենք, թե ինչ ճանապարհ է անցել մի օր քնից արթնացած ու դիվանագետի կոչմանն արժանացած մարդը, որը որևէ դիվանագիտական կրթություն և ծառայություն չի ունեցել:
Օլեգ Եսայան (ծն. նոյեմբերի 12, 1946, Սոս գյուղ, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղ), հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետը։
1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետը, 1985-ին՝ Մոսկվայի Ղեկարվարման ինստիտուտի ասպիրանտուրան, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1998-ից՝ Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի թղթակից անդամ, 2001-ից՝ ակադեմիկոս։ Տնտեսական խնդիրներին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերաբերյալ։
1991 - 1992թթ. - ԼՂՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ, իսկ 1992թ. հունվարի 8-ից մինչև 1992թ. օգոստոսը՝ ԼՂՀ վարչապետ։ 1992 - 2004 թվականներին զբաղեցրել է զանազան գիտական և պետական պաշտոններ ԼՂՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում։ 2005-2006թթ.` ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ:
2006-2010թթ.` Բելառուսի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր Դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
2010թ. հունվարի 21-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր Դեսպան:
Ինչու՞ են այս մարդուն գուրգուրում և փայփայում, երբ աշխարհում ամենամեծ հայկական համայնքն ունեցող երկրում նա բացարձակապես որևէ գործառույթ չի իրականացնում հայերի խնդիրների լուծման, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ... Իհարկե, մի բան շատ լավ է կատարում՝ այս ողջ ընթացքում, թաքնված Արմյանսկի նրբանցքի շքեղ շենքում՝ հարստանում է...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more